ՀԱՊԿ-ը կլռի, բա իրենց բարեկամ երկիրն է 

ՀԱՊԿ-ը կլռի, բա իրենց բարեկամ երկիրն է 

Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, Տավուշի մարզում ադրբեջանական՝ վերջին շրջանի համար աննախադեպ ագրեսիան համարում է սադրանք.

«Բանն այն է, որ նրանք մշտապես ասում են, որ պետք է ռազմական գործողություններ սկսեն։ Իրենք այդքան զենք ունեն, սպառազինություններ, իրենց  մոտ ամեն ինչ ուժեղացված է․․․նրանք սա միշտ են անում, ուղղակի, առաջ կրակում էին ավտոմատից, հետո գնդացրից, հետո՝ արդեն ականանատից։ Այսինքն՝ Ադրբեջանը գնալով ուժեղացնում է ճնշումը։ Կարծում եմ՝ դեռ շատ լուրջ չէ, բայց ապագայի համար շատ վտանգավոր երևույթ է։ Եթե մի քանի անգամ էլի նման բաներ անեն, որովհետև
Euronews-ը հաղորդեց՝ «հրատապ, Հայաստանը ագրեսիա է ցուցաբերում»։ Ադրբեջանցիները թե՛ իրենց լսարանի համար են հող նախապատրաստում, թե՛ միջազգային հանրությանը։ Որ Հայաստանն է, իբր, իրենց վրա հարձակվել։ Դուք էլ՝ լրատվականներդ գրում եք մեր համար, պետք է ավելի շատ գրեք դրսի համար, միջազգային հանրությանը տեղ հասցնելու»։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում խփվել է հակառակորդի անօդաչու սարք, Տավուշի մարզի թեմի Տեր Աբել քահանա Քարտաշյանի հաղորդմամբ՝ աշխատել է ծանր տեխնիկա, իսկ գեներալ Խաչատուրովի որդին՝ Գրիշա Խաչատուրովը հետ է մղել 3 հարձակում։

Կոմանդոսի գնահատմամբ՝ ՀԱՊԿ-ը պետք է անհապաղ արձագանքի իր անդամ պետության սահմանների նկատմամբ ադրբեջանակա ագրեսիայի կապակցությամբ։ «Թե ինչ գործողություններ են անհրաժեշտ, թող իրենք որոշեն»,-ասում է Կոմանդոս։ Դիտարկմանը, որ ՀԱՊԿ-ը դեռ լռում է, նա արձագանքեց․ «Եվ կլռեն։ Քանի որ Ադրբեջանը իրենց բարեկամն է»։