Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել․ նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին

Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել․ նրանց շարքում է Հովիկ Աբրահամյանի որդին

Երևանի «Փրայմ Հոլլ» ռեստորանային համալիրում միջադեպ է տեղի ունեցել: Հարսանիքի ժամանակ վիճաբանություն է սկսվել, որը շարունակվել է ռեստորանի բակում: Հյուրերի շարքում է եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին` Արգամ Աբրահամյանը։ Մեզ ասացին որ նա է ընկերների հետ սկսել ծեծկռտուքը:

Ռեստորանի անվտանգության աշխատակիցները արագ արձագանքել են և արգելել տարածքում նկարահանում իրականացնել: Մեր լրագրողին հաջողվել է մի քանի կադր նկարել ռեստորանի բակում, որից հետո նրան անվտանգության աշխատակիցները հեռացրել են: Ռեստորանի տարածքից մարդկանց չեն թողնում հեռանալ, մեկուսացրել են մյուս սրահների հյուրերին: