Հասարակություն

Պարզ միջոց՝ անքնության դեմ պայքարելու համար

Պարզ միջոց՝ անքնության դեմ պայքարելու համար

Գիտնականները խորհուրդ են տալիս անքնության դեմ պայքարելու համար կատարել պարզ շնչառական վարժություններ։ Ըստ The Sun պարբերականի` մասնագետներն առաջարկում են նախ պառկել մեջքի վրա, ձեռքը դնել սրտին կամ կողքին եւ փակել աչքերը։ Հետո հանգիստ շնչել։

Ընդ որում, արտաշնչելիս պետք է կենտրոնանալ բոլոր մկանների թուլացման ուղղությամբ։ Եթե, օրինակ, ձեռքը դրված է սրտին, պետք է կենտրոնանալ սրտի բաբախյունի եւ բնական ռիթմով աշխատելու վրա։ Ներշնչման ժամանակ էլ պետք է պատկերացնել, որ կրծքավանդակն ուռչում է ներս քաշած օդից։ Վարժությունը պետք է կատարել մի քանի րոպե։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image