Իրանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Իրանի արտգործնախարարը կայցելի Թուրքիա

Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը նոյեմբերի 1-ին կայցելի Թուրքիա, որտեղ կքննարկի տարածաշրջանային հարցեր, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: 

Այդ մասին տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը։

«Սպասվում է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն իրանցի գործընկերոջ հետ կքննարկի օրակարգում եղած տարածաշրջանային հարցերը, մասնավորապես Պաղեստինի իրադարձությունները, ինչպես նաև մեր երկկողմ հարաբերությունները»,- ասված է հաղորդագրության մեջ: