«Հրապարակ». Տեղական մարտերի հետքեր՝ Պռոշյան փողոցում

«Հրապարակ». Տեղական մարտերի հետքեր՝ Պռոշյան փողոցում

Հունիսի 3-ն ընդդիմությունը հռչակել էր քաղաքական ջրբաժանի օր եւ առաջարկել էր ԱԺ արտահերթ նիստ անել։ Սակայն իշխանությունը հակված չէ երկխոսության, եւ նիստը տապալվեց՝  ընդդիմությանը կրկին մղեցին դեպի փողոց։ Դիմադրության շարժման մասնակիցները Ֆրանսիայի հրապարակից երթով նախ շարժվեցին դեպի կառավարություն՝ շրջափակեցին բոլոր մուտքերը։ Ապա, տեղեկանալով, որ վարչապետ Փաշինյանը ետնամուտքով հեռացել է շենքից, գնացին Պռոշյան փողոց։

 

Կառավարության առանձնատների մոտ իսկական զորք էր հավաքված, որը սկսեց բռնի ուժ կիրառել եւ անգամ հատուկ միջոցներ՝ ձայնային ու ծխարձակող նռնակներ, որից բազմաթիվ քաղաքացիների ինքնազգացողությունը վատացավ, ոմանց անգամ հիվանդանոց տեղափոխեցին։ Պռոշյան փողոցում իսկական տեղական մարտերի հետքեր էին՝ կոշիկներ, պատռված շապիկներ։