Մայրապետյանի լեղապարկը կհեռացնեն․ նա պաստրաստվում է երկրորդ վիրահատությանը

Մայրապետյանի լեղապարկը կհեռացնեն․ նա պաստրաստվում է երկրորդ վիրահատությանը

Խոշոր գործարար Սամվել Մայրապետյանի առաջին վիրահատությունը կատարել են, նա պատրաստվում է երկրորդ վիրահատութանը եւ մոտ օրերս կվիրահատվի։ Այս մասին մեզ հետ զրույցում ասաց նրա պաշտպաններից Կարեն Բատիկյանը։

«Վիրահատվել է էնտեղ, երկրորդ վիրահատությանն ա պատրաստվում։ Չարաբաստիկ քարը, որ էդքան խոսում էինք, հեռացված է, եւ դրա վերաբերյալ տեղեկությունները ներկայացրել եմ նախաքննական մարմնին։ Հիմա երկրորդ փուլն է․ լեղապարկան էլ պիտի հեռացվի, քարեր արտադրող պատճառը իր օրգանիզմում դա է։ Հետվիրահատական որոշակի ժամանակ հետո կվերադառնա Հայաստան»։

Պաշտպանը նաեւ նշեց, որ նախաքննական մարմինը օր չի սահմանել՝ Հայաստան վերադառնալու համար։

Հիշեցնենք, որ Մայրապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311–րդ հոդվածի հատկանիշներով։ Նա մեղադրանքը չի ընդունում։ Հիշեցնենք նաեւ, որ խոշոր գործարարը ձերբակալվել է հոկտեմբերի 6-ին, այնուհետեւ գրավի դիմաց ազատ արձակվել։