ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը

ԱՄՆ կառավարության ներկայացուցիչներն այցելում են Պաշտպանական վտանգի նվազեցման ծրագրի ֆինանսավորմամբ կառուցված լաբորատորիաներ՝ որպես ՀՀ կառավարության կողմից հրավիրված հյուրեր:

Միացյալ Նահանգների կառավարությունը շարունակում է աջակցել Հայաստանում մարդկանց ու կենդանիների առողջության համար վնասակար հիվանդությունների բացահայտմանը, կասեցմանը և վերացմանն ուղղված հայաստանյան ջանքերին:

Այս մասին հայտնեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան մամուլի հարցերով պատասխանատու Թագուհի Ջահուկյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Հայաստանում ԱՄՆ դեսպանատան զինվորական կցորդներն այցելել են հիշյալ լաբորատորիաներ։

Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ բանակցվում է համաձայնագիր, որը կերաշխավորի Հայաստանում արտասահմանցի զինվորականների բացակայությունը»։ Իսկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ այսօր լրագրողներին ասել էր․ «Որևէ արգելքի մասին խոսք լինել չի կարող։ Նորից եմ ասում՝ քանի դեռ այս հարցերի քննարկումն ընթանում է, երբ կլինեն պայմանավորվածությունները և ինչ տեսքով՝ չեմ կարող ասել»։

ԱՄՆ դեսպանատան պատասխանում նաև ասվում է․ «Ինչպես հայաստանյան պաշտոնյաների կողմից նշվել է, ՀՀ առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների կազմում գտնվող հանրային առողջապահական լաբորատորիաները լիարժեք կերպով վերահսկվում են ՀՀ կառավարության կողմից» ։

Անուշ Դաշտենց