Այլ

Ընդունվել է հակառուսական բանաձեւ․ Հայաստանը քվեարկել է ձեռնպահ 

Ընդունվել է հակառուսական բանաձեւ․ Հայաստանը քվեարկել է ձեռնպահ 

ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը ընդունել է հակառուսական բանաձեւ՝ Դոնբասի եւ Խերսոնի ու Զապորոժիեի երկրամասերի հանրաքվեների, ինչպես նաեւ՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի առնչությամբ։ Բանաձեւին կողմ է քվեարկել 143 երկիր։ Դեմ քվեարկել է 5 երկիր, ձեռնպահ՝ 35 երկիր։ Հայաստանը քվեարկել է ձեռնպահ։

Բանաձեւը պարունակում է կոչ՝ կարգավորել Ուկրաինական հակամարտությունը բանակցությունների ճանապարհով։ Դեմ քվեարկել են՝ Ռուսաստանը, Բելառուսը, Հյուսիսային Կորեան, Նիկարագուան եւ Սիրիան։

Ուշագրավ է այն, որ Չինաստանը, Հնդկաստանը, ՀԱՀ-ն ձեռնպահ են քվեարկել։ Բրազիլիան քվեարկել է կողմ։  Ձեռնպահ են քվեարկել նաեւ Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը։ Ուկրաինան, Վրաստանը, Լիտվան, Լատվիան, Մոլդովան, Էստոնիան կողմ են քվերակել։ Ադրբեջանը, Իրանն ու Թուրքմենստանը քվեարկությանը չեն մասնակցել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image