Խաչատուր Սուքիասյանի եղբայրը կալանավորվեց
Գործարար Խաչատուր Սուքիասյանի եղբայրը` Ռոբերտ Սուքիասյանը կալանավորվեց։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնեց նրա պաշտպան Գոռ Միքայելյանը։
Կալանավորմանը զուգահեռ դատարանը՝ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ, իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Սուքիասյանը ձերբակալվել էր հուլիսի 18-ին Երևանի Ամիրյան փողոցում երեկոյան միջադեպի ժամանակ հնչած կրակոցների փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։
Կարծիքներ