Պուտինը՝ ռուս մոր մասին

Պուտինը՝ ռուս մոր մասին

2016 թվականի ապրիլին Վլադիմիր Պուտինը մի գրառում էր արել իր ֆեյսբուքյան էջում։ Նա հպարտանում էր ռուս կնոջով՝ Մատրենա Իվանովնայով։ Նա մայր էր, ում երկու որդիները պատերազմում էին։ Ահա թե ինչ էր գրում Պուտինը․ 

«Պատերազմի ժամանակ Մատրենան վաճառել է այն ամենը, ինչ ուներ՝ տունը, անասուններին, իրերը և եկել է գյուղխորհուրդ մի տոպրակ փողով և այս խոսքերով. «Այս գումարով ինքնաթիռ գնեք: Իմ տղաները պատերազմում են, պետք է օգնել նրանց»:

Գիտե՞ ք նման խոսքերը ինչ ազդեցություն կարող են ունենալ պատերազմի ընթացքի վրա։ 

44-օրյա պատերազմի ընթացքում հայ ազգը ինչքա՜ն մատրենաներ ունեցավ։ Նիկոլը մի անգամ մեկին շնորհակալություն հայտնե՞ց, ասա՞ց, որ այսքան ու այսքան փող է փոխանցվել հայերի կողմից Հայաստան՝ անուններով, այո, անուններով։ Ասա՞ց, որ երեխաները դողացող ձեռքերով խանութներից անհրաժեշտության ապրանքներ էին գնում, դասավորում արկղերում և ուղարկում ճակատ։ Ասա՞ց, որ հայ մայրերը վրաններ ու տաք հագուստներ էին կարում, որ զինվորներն իրենց լավ զգան։ Ասա՞ց, որ ինչքան զրահաբաճկոններ էին ուղարկվել։ Միայն խոսեց դավաճանության, զինվորի հացը գողանալու կամ մի այլ՝ իր կողմից սրտամոտ արարքների մասին։ Բազմիցս Ռուսաստանից, արտասահմանից Հայաստանին ծանրակշիռ ձևով օգնած մարդիկ, որոնց ճանաչում էի, տարակուսում էին՝ չգիտենք էլ ինչ դառավ մեր ուղարկած փողը կամ զրաբաճկոնը։

Զինվորներից էլ հո լսում ենք, թե ինչ ոչ մարդկային պայմաններում են կռվել։ Զրահաբաճկոնն էլ երազանք էր։ Ինչու՞ չասաց։ Ինչու՞ չհրապարակվեցին մարդկանց անուններ, որոնք խոշոր գումարներ կամ օգնություն էին տրամադրել։ Դա՞ էլ էր զոհերի նման պատերազմական գաղտնիք։ Ակամայից հիշում եմ Նիկոլի խոսքերը, բառացի չեմ հիշում, որ կորոնավիրուսից էլ կարելի է օգուտ քաղել։ Հայաստանում իր գալու օրվանից առ այսօր միայն արհավիքներ են լինում ու կարծես թե դա նրան չի հուզում։ Ուրիշ բան մտածել կարո՞ղ եմ, իհարկե ոչ։ Եվ եթե այսօր Զատուլինն ասում է, որ Փաշինյանը նվաստացրեց հայ բանակը, կավելացնեմ, որ Փաշինյանը նվաստացրեց նաև հայ ազգին։