Սյունիքում կրակը դադարել է Օվչարովի միջնորդությամբ

Սյունիքում կրակը դադարել է Օվչարովի միջնորդությամբ

Քիչ առաջ տեղեկություն ստացանք, որ Սյունիքում կրակը դադարեցվել է Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի հրամանատար Դմիտրի Օվչարովի միջնորդությամբ։

Ըստ երևույթին՝ թշնամական զորքի առախաղացումը կանխվել է, սակայն արդեն իսկ գրավված տարածքը հետ չի վերադարձվել, այսինքն՝ ադրբեջանցիները առաջ եկած դիրքերից չեն նահանջել։ Մեր տեղեկություններով՝ մեր զոհերի դիակները մնացել են թշնամու զորքի թիկունքում, այդ պատճառով ՊՆ-ն չի կարողանում զոհերի հստակ թվեր հրապարակել։ Առողջապահության նախարարության մեր աղբյուրների փոխանցմամբ, վիրավորներից և ոչ մեկը դեռեւս հայաստանյան հիվանդանոցներ չեն հասցվել։