«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

«Հրապարակ». ՀՅԴ-ն նախագահական ընտրություններին կմասնակցի սեփական թեկնածուով

Արցախի ՀՅԴ-ն դեկտեմբերի 6-ից հետո, օրը դեռ հստակ չէ, ժողով է անելու, որտեղ կհայտարարվի նախագահական ընտրություններին իրենց մասնակցելու ձեւաչափը։ Մեր տեղեկություններով՝ կմասնակցեն սեփական թեկնածուով՝ Դավիթ Իշխանյան։

Չնայած ՀՅԴ-ն տեւական ժամանակ կոնսուլտացիաների մեջ էր նախագահի այլ թեկնածուների հետ՝ միասնական ընտրությունների գնալու համար, իսկ ավելի վաղ տեղեկություն կար, որ հակված է աջակցել Վիտալի Բալասանյանին, սակայն այդ սցենարը մերժվել է։ ՀՅԴ-ին՝ միայնակ առաջադրվելու դեպքում, մանդատներ են խոստացել ապագա խորհրդարանում։ Երեկ ԱԺ ՀՅԴ-ական փոխնախագահ Վահան Բալայանն ասաց․ «Վերջնական որոշումը կհայտնենք այս շաբաթվա վերջ, բայց կոնսուլտացիաների ընթացքում տպավորություն կա, որ ամեն մի թեկնածու ձգտում է, որ իր շուրջը համախմբվեն»։