«Հրապարակ». Ինչու են ԵՄ դիտորդները լռում

«Հրապարակ». Ինչու են ԵՄ դիտորդները լռում

Երեկ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Սեւ լճի տարածքում ադրբեջանցիներն առեւանգել են ՀՀ ԶՈՒ պայմանագրային զինծառայող, Խնձորեսկի 37-ամյա բնակիչ Մարտին Գյուլնաջարյանին, ով երեք երեխայի հայր է։ Ընդ որում՝ պայմանագրայինը մեքենայով հաց տանելիս է եղել մարտական հերթափոխություն իրականացնող զինծառայողներին ու գերեվարվել է ՀՀ սուվերեն տարածքից։ Այս լուրը մեզ հետ զրույցում հաստատել է Խնձորեսկի գյուղապետը։ 

Ուշագրավ է, որ դեպքի մասին Հայաստանում ԵՄ դիտորդները լռում են, այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանը հավակնոտ հայտարարություններ էր անում, թե ԵՄ դիտորդները տեղակայվելու են ՀՀ սահմանի ողջ երկայնքով եւ վերահսկելու են սահմանային միջադեպերը, արձանագրելու են, թե ով է սադրիչ գործողությունների դիմում։

ՀԳ Այսօր առավոտյան կորած խնձորեսկցին գտնվել է՝ նա, հավանաբար ինչ որ վտանգ զգալով, մեքենան թողել է, թաքնվել, որ գերի չընկնի, ապա հարմար պահի հասել է մեր դիրքեր։