Զելենսկին դատապարտել է Թրամփի դեմ մահափորձը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դատապարտել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը Փենսիլվանիայի աջակիցների առջեւ իր հրապարակային ելույթի ժամանակ։
«Նման բռնությունը արդարացում չունի», -գրել է նա X-ում և հանրապետականին մաղթել շուտափույթ ապաքինում։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայում Թրամփի հանրահավաքի ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել, և Թրամփը վիրավորվել է։
Ըստ առկա տեղեկությունների՝ նրա կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքը եղել է թեթև։
Հրաձիգին վնասազերծել են ԱՄՆ Գաղտնի ծառայության աշխատակիցները, որոնք պատասխանատու են, մասնավորապես, պետության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտպանության համար։
Կարծիքներ