Արարատ լեռան ձնածածկույթը 35 տարում կրճատվել է 40%-ով

Գաղտնիք չէ, որ կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում բնության վրա։ Ջերմաստիճանը բարձրանում է, ինչի հետևանքով տարածքների ձնածածկույթը հալվում է։
Կլիմայական փոփոխությունները բացասաբար են ազդում նաև Արարատ լեռան վրա, գրում է Էրմենիհաբեր-ը։
Կատարվել են հետազոտություններ,ինչի արդյունքում պարզ է դարձել, որ Արարատ լեռան ձնածածկույթը կրճատվել է 40%-ով։
Նշվում է, որ 1987-ին լեռան ձնածածկույթը զբաղեցնում էր 8.42 կմ² տարածք, իսկ արդեն 2022-ին այն նվազել է գրեթե կիսով չափ (4.96 կմ²):
Կարծիքներ