«Օրրան»-ը օգնություն է տրամադրել արցախցիներին (լուսանկարներ)

«Օրրան»-ը օգնություն է տրամադրել արցախցիներին (լուսանկարներ)

«Օրրան» բարեգործական կազմակերպությունը արձագանքեց «Հրապարակ» օրաթերթի արցախից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքների մասին հրապարակած նյութին և տրամադրեց անհրաժեշտ օգնություն։ Ընտանիքներն այսօր այցելեցին «Օրրան» և ստացան սնունդ, տաք հագուստ, վերմակներ, հիգիենայի պարագաներ, դպրոցական պայուսակներ, գրենական պիտույքներ և ծածկոցներ։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, «Օրրանը» հավատարիմ մնալով իր առաքելությանը մշտապես աջակցել է Արցախից տեղահանված ավելի քան 3000 երեխաների և շարունակում է օգնել բռնի տեղահանված ընտանիքներին, հատկապես՝ երեխաներին։

Սեպտեմբերի 19-ից հետո, «Օրրան» են հաճախում տասնյակից ավելի երեխաներ։