Հասարակություն

Ինչ է կատարվում Արարատում․ ճանապարհը փակ է (լուսանկարներ)

Ինչ է կատարվում Արարատում․ ճանապարհը փակ է (լուսանկարներ)

Արարատի մարզի Այգավան համայնքի գլխավորը ճանապարհը փակ է այս պահին։ Տեղում են պարեկներն ու հրշեջները, բազմաթիվ քաղաքացիներ։

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ Այգավան գյուղի մոտակայքում՝ բենզալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն, կա առնվազն երկու տուժած։ Ըստ նախնական տվյալների՝ պայթել է հեղուկ գազի գլանատակառը (մոտ 25 տոննա):

Առողջապահության նախարարությունից էլ  հայտնում են, որ  տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժած երեք քաղաքացի հոսպիտալացվել է:

Նրանցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր, գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

Մյուս տուժածի առողջական վիճակը նախնական գնահատվում է ծանր, գտնվում է հետազոտման փուլում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image