Ինչ է պատմում Նունեի հայրական տան հարևանությամբ ապրող կինը
Երեկվանից ֆեյսբուքյան մի օգտատեր՝ Lyudmila Sahakyan, անպարկեշտ, կասեի՝ այլանդակ գրառում է տարածում երգչուհի Նունե Եսայանի մասին ու այդ գրառումը ինչ- ինչ կայքեր ու խմբեր տարածում են։ Գրառումը չեմ ներկայացնի, չտարածվելու իմաստով, բայց ասեմ, որ եթե մարդկանց վարկաբեկելու նման աղտոտ ճանապարհ ընտրվի, վարագույրը պատռվի, վաղը, մյուս օրը վատ չզգաք, որ յուրաքանչյուրդ հայտնվեք նույն նշանակետում։ Հավատացնում եմ՝ կրակոցը անպատասխան չի մնում։ Եթե այսօր դու ես կրակում, վաղը քեզ վրա են կրակելու։
Փաստորեն ինչ- ինչ ձեռքերով կրկին հայտնվում ենք այն վիճակում, որ մարդկանց տունը դագաղներ տանեն, մի քանի հոգով գնան ու այլանդակ վարկաբեկիչ բառեր ասեն մարդկանց՝ իրենց երեխաների ներկայությամբ, սև ժապավեններ կապեն փողոցներում։ Սա հայ ազգին բնորոշ չէ և անկախ քաղաքական հայացքներից մարդուն ստորացնելը, նսեմացնելը, շանտաժի ենթարկելը, զրպարտելը, արգահատելի է։
Գրառմանն ի պատասխան այսօր մի փոքրիկ պարզաբանում ընկավ աչքովս։ Այո, կան մարդիկ, որոնք անկախ իրենց հարաբերություններից մնում են Մարդ։ Ահա թե ինչ է գրում կինը․
Roza Tumanyan Ես Նունեի անձնական կյանքով հետաքրքրված չեմ, բայց այս նյութում մի անդրադարձ կա՝ իբր Ջրվեժից նրան վտարել են եղբայրները։ Ապրում եմ հենց նրա հայրական տան հարեվանությամբ Նունեն ընդամենը մի եղբայր ուներ, իսկ ընտանիքում ու հարեվանության շրջանում հարգված է։
Հիշեցնեմ, որ ես էլ ժամանակին ինչ- ինչ հարցերում քննադատել եմ Նունե Եսայանին, բայց պարտավոր էի սա գրել՝ Մարդ մնալու ձգտումով։
Կարծիքներ