ՀՀ ԱԳՆ-ն կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» կոնտենտը՝ բոլոր լեզուներով (լուսանկար)

ՀՀ ԱԳՆ-ն կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» կոնտենտը՝ բոլոր լեզուներով (լուսանկար)

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը իր պաշտոնական կայքից հեռացրել է «ԼՂ հիմնախնդիր» բաժնի ամբողջ բովանդակությունը։

Բացակայում է բաժնի՝ ինչպես հայերեն, այնպես էլ ռուսերեն, անգլերեն ու ֆրանսերեն թարգմանված բովանդակությունը։
Հատկաշական է, որ օրեր առաջ Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրից բացի,  Բաքվի համար վիճահարույց է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը, քանի որ այնտեղ նշված է՝ Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է։