Թերեւս՝ գլխակեր

Թերեւս՝ գլխակեր

Երեկ Ազգային  ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը շատ ծանր տարավ Լեւոն Քոչարյանի՝ իրեն ուղղված «կառավարության գլուխ» արտահայտությունը։ Հերթական հիստերիկ նոպան, աղմուկ-աղաղակ դահլիճում։

Մեր լրագրողը ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանին խնդրեց մեկնաբանել կատարվածը՝ ինչպես են վերաբերվում գլխի հետ կապված երկխոսությանը։

Նա ասաց. «Գիտեք՝ կառավարության գլուխը վատ արտահայտություն չէ։ Ճիշտ արտահայտություն է։ 
Կա պետության գլուխ, իշխանության գլուխ, կառավարության գլուխ։ Հայտնի, աշխարհում տարածված դարձվածքներ են։ Դեռ գլուխ բառը թողնենք՝ ինչ խոր ու մեծ բովանդակություն ունի։ Ե՛ւ բազմիմաստ։
Ողբերգությունն այն է,  որ Հայաստանում ե՛ւ պետության, ե՛ւ կառավարության գլուխ ասելը խիստ չափազանցություն է։ Ո՞ւր է այդտեղ գլուխ։ Թերեւս՝ գլխակեր»։

Արեգ Մարգարյան