Երևանում վարորդները ոտքի են կանգնել․ ի՞նչ են պահանջում վրացական պետհամարանիշներով մեքենա վարողները

Երևանում վարորդները ոտքի են կանգնել․ ի՞նչ են պահանջում վրացական պետհամարանիշներով մեքենա վարողները

Հայաստանում վրացական պետհամարանիշներով մեքենա ունեցող վարորդները ոտքի են կանգնել։ Երեկ ավելի քան 300 վարորդ բողոքի ակցիա է իրականացրել «Համալիրի» մոտակայքում։ 

«Շրջանառվող նոր օրենքի համաձայն՝ Հայաստանի քաղաքացիները վրացական պետհամարանիշներով Հայաստան մտնելու համար պիտի պարտադիր վճարեն մեքենայի մաքսազերծման գումարները։ Հարցն այն է, որ այդ գումարը կազմում է մեքենայի մաքսազերծման կրկնապատիկը։ Այս օրենքը գործելու է ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև նույնիսկ երկքաղաքացիների համար։ Քանի դեռ օրենքը չի ընդունվել, պիտի այնպես անենք, որ այն մնա քննարկման փուլում»,- պնդել են ակցիայի մասնակիցները։