Ինչու Հայկ Մարությանի նոր ներկայացման տոմսերը չեն վաճառվում

Ինչու Հայկ Մարությանի նոր ներկայացման տոմսերը չեն վաճառվում

Սեպտեմբերի 23-ին և 24-ին Երևանի նախկին քաղաքապետ, դերասան Հայկ Մարությանը հանդես կգա նոր մոնոներկայացմամբ, որը կոչվում է՝ «Պետական գաղտնիք»: Մարությանի ստեղծագործությունների նկատմամբ հայ հասարակությունը մշտապես մեծ հետաքրքրություն է ցուցաբերել: Հատկապես «Սուպեր մամա» ֆիլմը դեռ տասը տարի առաջ այնքան մեծ հաջողություն արձանագրեց, որ ֆիլմը դիտելու համար հանդիսատեսը մոտ երկու շաբաթ առաջ էր ազատ տոմս ամրագրում՝ կատակերգությունը դիտելու համար: Նախորդ տարի աշնանն էլ «Քաղաքապետը» մոնոներկայացմամբ հանդես եկավ Մարությանը, որի տոմսերը մի քանի ժամվա ընթացքում սպառվեցին:

Սակայն այժմ տպավորություն է, թե դերասան Հայկ Մարությանի հանդեպ հանրության հետաքրքրությունը նվազել է: Արդեն մի քանի օր է, ինչ Tomsarkgh.am-ում Մարությանի «Պետական գաղտնիք» մոնոներկայացման տոմսերը չեն վաճառվում: Սեպտեմբերի 23-ի ներկայացման համար կա 278 չվաճառված տոմս, սեպտեմբերի 24-ի համար շուրջ՝ 290 տոմս: Տեսակետներ կան, որ «Քաղաքապետը» ներկայացումը բավականին ձանձրալի է եղել, իսկ սյուժեն՝ պարզունակ ու հենց այս պատճառով հանդիսատեսը չունի առաջվա ոգևորությունը: