ՔՊ-ում վերահաշվարկն արվել է․ Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթեւոսյանը դուրս են մնացել վարչությունից

ՔՊ-ում վերահաշվարկն արվել է․ Հայկ Կոնջորյանն ու Համբարձում Մաթեւոսյանը դուրս են մնացել վարչությունից

Մենք տեղեկացրել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրությունների արդյունքները միանշանակ չեն ընդունվել կուսակցությունում եւ վերահաշվարկի դիմում են ներկայացրել։

Հաշվիչ հանձնաժողովն ընթացք է տվել դիմումին, մեր տեղեկություններով տեղի է ունեցել ձայների վերահաշվարկ, որի արդյունքում վարչության անդամ ընտրված, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի եւ փախվարչապետ Համբարձում Մաթեւոսյանի ձայներում փոփոխություններ են եղել, նա դուրս է մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու Արմեն Փամբուխչյանը։ Թորոսյանն այդ կարգավիճակի համար ամենակատաղի պայքարն էր տանում։

Քաղպայմանագրում այս անթույլատրելի խախտումների մեղավոր են համարում Արփի Դավոյանին, ով զբաղվել է կազմակերպչական հարցերով եւ ազդեցություն է ունեցել հաշվիչ հանձնաժողովի վրա։

Վերահաշվարկի արդյունքում այլ փաստեր էլ են բացահայտվել, որոնց մասին կներկայացնենք ավելի ուշ։