Ինչ հիմքով են քրեական գործ հարուցել Հրանտ Բագրատյանի դեմ

Ինչ հիմքով են քրեական գործ հարուցել Հրանտ Բագրատյանի դեմ

Այսօր ՀՀ նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը հաղորդեց, որ իր նկատմամբ քրեական գործ է հարուցվել․ «Առաջին դատական նիստը կկայանա 2023թ նոյեմբերի 10-ին ժամը 16։00, Նոր Նորքի 4-րդ զանգվածի Գյուլիքևխյան 20 հասցեում, 5-րդ դահլիճ, դատավոր Մանվել Շահվերդյան»։

Մենք հետաքրքրվեցինք, թե ինչ հիմքով են այս իշխանությունները հերթական հետապնդումը ձեռնարկել երկրի ամենաբարդ շրջանում պաշտոնավարած վարչապետի նկատմամբ, ում օրոք արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակներն են արձանագրվել եւ տնտեսությունը սոցիալիստականից բարդ անցում է կատարել շուկայականին։ 

Պարզեցինք, որ խոսքը վերաբերում է Հրանտ Բարգատյանի վերջին ելույթին՝ հանրահավաքի ժամանակ։ Նրա ելույթի հիմքով իրավապահները գործ են հարուցել Քրեական օրենսգրքի 330 հոդվածով՝ «Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը»։ 

Սովետական բռնապետության տարիներին ռեժիմի դեմ պայքարողների նկատմամբ գործեր էին հարուցում «Հակասովետական պրոպագանդայի» հոդվածով, իսկ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին յուրաքանչյուր քննադատություն «բռնության քարոզ» եւ իշխանությունը բռնի տապալելու կոչեր են անվանում ու փորձում մարդու բերանը փակել։ Մի հոդված էլ են սիրում նիկոլականները՝ «զանգվածային անկարգություններ»կազմակերպելու հոդվածը։ Այս հոդվածներով հարուցված բոլոր գործերը քաղաքական են, իսկ հետապնդվողները՝ քաղբանտարկյալներ։