Ռուս խաղաղապահները առաջարկել են, որ ադրբեջանական մեքենաները մտնեն Արցախ․ նոր մանրամասներ

Ռուս խաղաղապահները առաջարկել են, որ ադրբեջանական մեքենաները մտնեն Արցախ․ նոր մանրամասներ

Ռուս խաղաղապահների հրամանտարի փոխարինողը նոր է ժամանել Արցախ և դեռևս քաջածանոթ չէ ներքին կացությանը: Կան որոշ դրվագներ, տարրեր, որ անհրաժեշտ է, որ ռուսական կողմն ավելի լավ տեղեկացված լինի, բայց նրանք, որոնք այստեղ են, զորակազմի համապատասխան պաշտոնյաները, վստահ եմ՝ շատ լավ տեղեկացված են մեր և ադրբեջանական կողմի մոտեցումներին: Երբ ադրբեջանական բեռնատարները մոտեցել են, որոշակի բանակցություններ են տեղի ունեցել ռուս խաղաղապահների հետ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը։

«Այս քննարկումները դեռևս որևէ արդյունք չեն տվել։ Ռուս խաղաղապահների առաջարկը, որ հնարավորություն տրվի մեքենաների մուտքը Արցախի Հանրապետության տարածք, որևէ արդյունք չի տվել: Արցախի իշխանությունների, համապատասխան կառույցների կողմից միջոցներ են ձեռնարկվել և այդ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են: Դրանք ավարտված չեն, այստեղ շատ կարևոր է  Արցախի ընդհանուր դիրքորոշումը ու ռուսական կողմի համապատասխան բացատրություններ տալը»,- հավելեց նա։