Հասարակություն

Հայաստանը չկարողացավ ապացուցել, որ գազն ու լույսը Ադրբեջանն է անջատում

Հայաստանը չկարողացավ ապացուցել, որ գազն ու լույսը Ադրբեջանն է անջատում

Հաագայի դատարանը երեկ հրապարակելով իր որոշումները մի շարք կարևորագույն արձանագրումներ է արել։ Կարևոր հանգամանքներից մեկն այն է, որ դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության։ 

Այս մասին քիչ առաջ կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Դատարանը արձանագրեց նաև, որ Լաչինի միջանցքի փակման հետևանքով խաթարվել են սննդի, դեղամիջոցների, առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղին, սահմանափակվել էթնիկ հայերի հասանելիությունը մի շարք կենսական, բժշկական ծառայություններին՝ այսպիսով հաստատելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի առկայության փաստը։ Դատարանը համարել է, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ հենց Ադրբեջանն է Լեռնային Ղարաբաղում բնական գազի ու էլեկտրական հոսանքի մատակարարումների դադարեցնումների մեղավորը։ Իհարկե նման վիճակի պատճառն այն է, որ Լեռնային Ղարաբաղին գազ մատակարարող խողովակի փականը գտնվում է Հայաստանի համար ոչ հասանելի տեղում, նույնը կարելի է ասել էլեկտրական հոսանքի անջատման կետի մասին։ Ու այստեղ իսկապես ուղղակի անհերքելի ապացույցներ չի կարողացել ներկայացնել։ Այն պահին, երբ մենք կունենանք ապացույցներ, կարող ենք նորից դիմել դատարան, իսկ հավանականությունը, որ դատարանը կբավարարի նաև այս պահանջը մեծ կլինի»,- հավելեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image