Քաղաքականություն

Շիրակ Թորոսյանը տեղյակ չէ, որ մարտի 1-ին երթ կա

 Շիրակ Թորոսյանը տեղյակ չէ, որ մարտի 1-ին երթ կա

Մասնակցելու եք արդյոք Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած Մարտի 1-ի «հզոր» երթին , երեկ հարցրեցինք ՀՀԿ-ից նոր իշխանության շարքերն անցած պատգամավոր Շիրակ Թորոսյանին.«Ի՞նչ երթ, ես տեղյակ չեմ, երբ կծանոթանամ օրակարգին, կպատասխանեմ»,- ասել է նա: Օրակարգում ինչպես Փաշինյանը կասեր նախկին «հանցավոր» ռեժիմին ուղղված ուղերձներ են լինելու, որի մի մասնիկն էլ այդ օրերին դուք եք եղել։

«Հանցագործը դուք եք, ես հանցագործ չեմ, էլ ինձ հանցագործության մասին հարցեր չտաք», մինչեւ հոգու խորքը վիրավորվեց Շիրակ Թորոսյանը ու ձեռքով հրեց իրեն ուղղված ձայնագրիչը: Նշենք, որ իշխանությունը ողջ ռեսուրսով պատրաստվում է այդ օրվա երթին, ոպեսզի ապացուցի, որ մարտյան իրադարձությունները բացահայտելու հանրային պահանջ կա: 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image