«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի թիմակիցները վախեցե՞լ են ՀՀ իշխանություններից և բոյկոտել լսումները

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանի թիմակիցները վախեցե՞լ են ՀՀ իշխանություններից և բոյկոտել լսումները

Ազգային ժողովում երեկ տեղի ունեցած խորհրդարանական լսումներին, որը վերաբերում էր Արցախին, եւ որի նախաձեռնողը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունն էր, մասնակցում էին Արցախի ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների մի շարք պատգամավորներ: Հրավերը մերժել էր Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» խմբակցությունը: Իշխող «Ազատ հայրենիքն» ընդունել էր հրավերը, որը հասցեագրված է եղել պատգամավոր Արամայիս Աղաբեկյանին, սակայն լսումների օրը հայտնել էին, թե եղանակային վատ պայմաններով պայմանավորված՝ պատգամավորը չի կարողացել Հայաստան հասնել:

ՊՈՒ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հաստատեց. «Մեր մյուս գործընկերներն ավելի վաղ են եկել, իսկ մյուս գործընկերը չի հասցրել, ինչի համար ներողություն է խնդրել, եւ կարելի է հասկանալ»:

Մինչդեռ կասկածներ կան, որ Արայիկ Հարությունյանի թիմակիցներն ուղղակի վախեցել են ՀՀ իշխանություններից եւ նրանց հրահանգով են բոյկոտել լսումները: Հակառակ դեպքում ընդդիմադիրների պես շուտ կգային, կամ էլ հանգստյան օրերին ՔՊ-ականների հետ Աղվերանում կրթական թեմաներ քննարկողները ներկա կգտնվեին: