Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին

Ադրբեջանի խորհրդարանն արձագանքել է Եվրախորհրդարանի բանաձևին

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլլի Մեջլիսը հայտարարություն է ընդունել՝ ի պատասխան Եվրախորհրդարանի բանաձևի և խստորեն դատապարտել այն։ Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Հայտարարության մեջ նշվում է, որ Բաքուն պարտավորություններ չունի Եվրախորհրդարանի նկատմամբ։

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը հոկտեմբերի 5-ին բանաձև է ընդունել, որով դատապարտել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից նախապես չծրագրված և չարդարացված ռազմական ագրեսիան՝ Եվրամիությանը կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի այն պաշտոնատար անձանց դեմ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման համար, ինչը հանգեցրել է նաև մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների։

Հոկտեմբերի 3-ին Եվրոպական խորհրդարանում քննարկում էր տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի թեմայով, որին հաջորդել է բանաձևի ներկայացումը։