Երկուշաբթի հավաքվելու են Ազգային ժողովի դիմաց

Երկուշաբթի հավաքվելու են Ազգային ժողովի դիմաց

Դեկտեմբերի 4-ին, ժամը 10։00-ին Հայաքվեի» օրենքի նախագիծը պաշտոնապես քննարվելու է Ազգային ժողովում։ Ազգային ժողովում ներկայումս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն են կազմում, նրանք բացահայտ ցանկանում են ձախողել մեր օրենքի նախագծի ընդունումը։ Ուզում են ձախողել, որպեսզի կարողանան մեկընդմիշտ փակել Արցախի հարցը և արդեն թղթով այն հանձնել թշնամուն, որպեսզի կարողանան հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից և Հայաստանը վերածել թուրքական խաչմերուկի։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, հայտարարել է «Հայաքվեի» համակարգողներից, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։

«Ուզում եմ կոչ անել «Հայաքվեի» բոլոր աջակիցներին երկուշաբթի ժամը 10։00-ին հավաքվել Ազգային ժողովի մուտքի մոտ:Կարևոր է կրկին միասնականություն և վճռականություն ցուցաբերել և մեր հավաքական կամքն արտահայտենք այս ապազգային իշխանությանը»,- ասաց նա: