Ոստիկանական ուժեր են բերվել Վազգեն Սարգսյան փողոց

Ոստիկանական ուժեր են բերվել Վազգեն Սարգսյան փողոց

Գրել էինք, որ Ազգային ժողովրդավարական բևերի ներկայացուցիչները պատրաստվում են նստացույց իրականացնել ՀՀ արդարադատության նախարարության շենքի դիմաց՝ կալանավորված Վարուժան Ավետիսյանին առողջական վիճակով պայմանավորված անհապաղ հիվանդանոց տեղափոխելու պահանջով։ Այս պահին ոստիկանական ուժեր են բերվում նախարարության շենքի մոտ։

Ոստիկանությունը ակցիայի մասնակիցներին քիչ առաջ տեղեկացրել է, որ շենքում արարողակարգային միջոցառում է ընթանում, ուստի չեն կարող թույլ տալ, որ անմիջապես շենքի դիմաց նստացույց լինի։ Նրանք հորդորել են այլ վայրում իրականացնել ակցիան։ «Մեր իրավունքները պարզապես ոտնահարվում են։ Փաստորեն մենք իրավունք չունենք մեր սիրելի հողի վրա մեր ունեցած պահանջներով ակցիա անել։ Ոստիկանությունը մեզ ասում է, թե այլ վայրում իրականացրեք, սակայն ակցիան հենց այստեղ էր նախատեսված»,- ասաց «Բևեռի» երիտասարդներից մեկը։