Պատրոն Դավիթն ազատ արձակվեց

Պատրոն Դավիթն ազատ արձակվեց

Զենքի վաճառքով զբաղվող Դավիթ Գալստյանը՝ Պատրոն Դավիթն ազատ արձակվեց 50 միլիոն դրամ գրավով։

Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում հարուցված անպիտան հռիթների գործով ու մեղադրվում շուրջ 4.7 միլիոն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։

Այդ գործով կալանավորված են նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը եւ Ավետիք Իշխանյանը։

Դատարանը կալանքի տակ թողեց մյուս ամբաստանյալներին, այդպիսով` մերժելով պաշտպանական կողմի միջնորդությունը։