Կին պատգամավորներն այս տարի Մարտի 8-ին ԱԺ-ից նվեր չեն ստանա

Կին պատգամավորներն այս տարի Մարտի 8-ին ԱԺ-ից նվեր չեն ստանա

«Իմ քայլի» և խորհրդարանի կին պատգամավորներն այս տարի ծաղիկներ ու նվերներ չեն ստանա, բյուջեից ոչ մի գումար այդ նպատակի համար հատկացված չէ։ Այս մասին  Hraparak.am -ին հայտնեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը։

ԱԺ պարգևավճա՞ր: Տիգրան Գալստյանն ասաց, որ շուրջ մեկ տարի է՝ չեն ստանում։ Չե՞ն ստանում, թե՞ ստանում, փոխանցում են հիմնադրամին։

«Եթե ճիշտ եմ հիշում, շուրջ մեկ տարի է՝ չեն ստանում, թե ստանում են, փոխանցում տարբեր հիմնադրամներ։ Էն ժամանակ ստացել փոխանցել են, հիմա չեն ստանում»,-ասաց Տիգրան Գալստյանը։