«Հրապարակ». ՔՊ-ի ընտրությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա

«Հրապարակ». ՔՊ-ի ընտրությունը կանգնել է Տիգրան Հակոբյանի վրա

ՔՊ-ն ուրբաթ օրը քննարկել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնի համալրման հարցը եւ որոշել ներկայացնել ՀՌՀ գործող նախագահ Տիգրան Հակոբյանի թեկնածությունը։ Սեպտեմբերին լրանում է նրա՝ ՀՌՀ անդամության ժամկետը․ նա ընտրվել է 2016-ի սեպտեմբերին՝ Սերժ Սարգսյանի ժամանակ: 2019-ին ՀՌՀ նախագահ է դարձել եւ կատարել իշխանությունների բոլոր հանձնարարությունները։ Հակոբյանին ընտրելու է ԱԺ-ն։

ՔՊ-ն առաջիկա օրերին կառաջադրի Հակոբյանի թեկնածությունը, ապա արտահերթ նիստում կընտրի նրան։ Ի դեպ, ՔՊ-ում տրտնջում են, որ մինչեւ հուլիսի կեսերը, չի բացառվում՝ վերջը, խորհրդարանում պետք է լինեն, քանի որ արտահերթ նիստեր պետք է հրավիրվեն՝ կիսատ մնացած նախագծերն անցկացնելու համար։