Հասարակություն

Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Լարված իրավիճակ Ալավերդիում. ՔՊ-ն համայնքապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել

Ալավերդու համայնքապետարանում այս պահին լարված իրավիճակ է։ ՔՊ խմբակցությունը որոշել է իշխանազավթում իրականացնել եւ ազատվել համայնքի ղեկավար Արկադի Թամազյանից, որը «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ է: Այսօր նախատեսված է ավագանու նիստը, որի ընթացքում քննարկվելու է Արկադի Թամազյանին անվստահություն հայտնելու գործընթացը:

Առավոտից համայնքապետարանի դիմաց մեծ թվով ոստիկաններ են հավաքված, որոնք թույլ չէին տալիս համայնքապետարանի աշխատակիցներին, նաեւ ընդդիմադիր խմբակցությունների անդամներին մուտք գործել շենք: Դրսում հավաքվածները վանկարկում են «Թամազյան, Թամազյան»: Նիստն այժմ սկսվել է։

 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image