Քաղաքականություն

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական կտա՞

Արցախի գլխավոր դատախազը հրաժարական կտա՞

Դեռեւս այս տարվա ապրիլի 29-ին Արցախի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը ԱՀ խորհրդարանում հայտարարեց, որ ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը ներգրավված է որպես մեղադրյալ: 

ԱՀ գլխավոր դատախազը նշել էր, որ Խանումյանի՝ որպես մեղադրյալ ներգրավվելուց հետո այդ մասին հաղորդվել է գործադիր իշխանության ղեկավարին: «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարը որպես մեղադրյալ է ներգրավվել: Մենք խափանման միջոց կիրառելու հարցում ունենք օրենսդրական հստակ հիմքեր, և եթե նկատի ունեք արգելանքի հետ կապված խափանման միջոց, բնականաբար նման խափանման միջոց ընտրված չէ: Ինչ վերաբերում է հետագա պաշտոնավարման նպատակահարմարության մասին հարցին, ապա այս դեպքում ևս դատախազությունը նման հարց կարող է բարձրացնել միջնորդագրի տեսքով: Այդպիսի միջնորդագիր հանրապետության նախագահին ներկայացվել է դեռևս մարտ ամին, ընդ որում ավելի մանրակրկիտ և ավելի մեծ սպեկտր իր մեջ ներառելով, քան նրան մեղսագրված արարքն է»,- իր խոսքում ասել էր գլխավոր դատախազը:

Հետո իրավապահ մարմինների հաղորդագրություններից պարզ դարձավ, որ Խանումյանը Արցախի իրավապահների ուշադրության կենտրոնում է հայտնվել 44-օրյա պատերազմից հետո։

Իրավապահների առաջ քաշած վարկածն այն է, թե Խանումյանի ղեկավարած գերատեսչությունը  պաշտոնական անփութություն է դրսևորել և շուրջ 70 միլիոն դրամի վնաս պատճառել պետությանը։
Բայց քանի որ Խանումյանը Նիկոլ Փաշինյանի համերկրացին է, նրա «աչքն ու ականջը» ԱՀ-ում, Խանումյանի վերաբերյալ միջնորդությունը չբավարարվեց։

Մեր տեղեկություններով՝ ԱՀ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը մտադիր է հերթական միջնորդությունը ներկայացնել նախագահին՝ արդեն ավելի համապարփակ, մի քանի քրեական գործերի վերաբերյալ, նրան մոտ կանգնած աղբյուրներից տեղեկացանք, որ Ներսիսյանը Խանումյանի հետ կապված քրեական գործի տապալումը պատվի հարց է համարում, քանի որ բոլոր առիթներով իր երեսին նետում են, թե չկարողացավ Խանումյանին առնչվող քրեական գործն առաջ տանել եւ որ Ներսիսյանը այժմ վճռական է տրամադրված՝ կամ ինքը, կամ Խանումյանը, եթե այս անգամ էլ իր միջնորդությունը մերժվի, ապա դատախազը հրաժարականի դիմում կգրի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image