Նաիրի Սարգսյանը ասաց՝ 30 տարի ժողովուրդը գիտեր, որ դա Ադրբեջանի հող է. ժամկետային զինծառայողի ծնող

Նաիրի Սարգսյանը ասաց՝ 30 տարի ժողովուրդը գիտեր, որ դա Ադրբեջանի հող է. ժամկետային զինծառայողի ծնող

Մենք պահանջում ենք, որ մեր երեխաները Հայաստանում ծառայեն ու վերջ, միայն Հայաստանում։ Այս մասին քիչ առաջ կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի ծնողը։ 

«Ես հիմա ոչ մի գաղտնիք չեմ բացի, որ կրկին հայտնեմ ՌԴ նախագահի միտքը, որ դա Ադրբեջանական հող է։ Ես ուզում եմ նշել նաեւ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի խոսքը, եթե նա հիմա նայում է, կխնդրեի երիտասարդին իջնի այստեղ ու փորձի ինձ հակադարձել։ Նա ասեց, որ 30 տարի է տեղյակ ենք, որ դա Ադրբեջանի հողի է։ Հիմա ես Վաղարշակ Հարությունյանին և գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին հարցնում եմ, դուք ո՞նց եք մտածում, դա որտեղի կամ ու՞մ հողն է, որ դեռևս ՀՀ մեր քաղաքացիներին թիրախավորված պահում եք այնտեղ։ Երեխաներն այս պահին ավտոմատով՝ առանց մագազին, պոստերում են, ո՞վ է երեշխիք տալու, որ իմ երեխան հաջորդ գերին չի լինի կամ չի լինի հաջորդ հրադադարի խախտման զոհը։

Նաիրի Սարգսյանը նման բան է ասել մինչեւ դեկտեմբերի 31-ը տեղի ունեցած հանդիպումներից մեկի ժամանակ, որին ներկա էինք երեք ծնողներով։ Երբ ես իր մոտ ցիտեցի ՌԴ նախագահին, ասեցի, թե նա ինչ է ասել, ցիտեցի Ալիևին, թե նա ինչ է մտածում գերիների կարգավիճակի մասին, նա ասաց, որ ես ոչ մի նորություն էլ չեմ հայտնում, 30 տարի ժողովուրդը գիտեր, որ դա Ադրբեջանի հող է»,- ասաց ծնողը։