Փոխգնդապետը դուրս է եկել կոմայից

Փոխգնդապետը դուրս է եկել կոմայից

Փոխգնդապետ Արա մԽիթարյանը կոմայից դուրս է եկել, թեեւ դեռ կայուն չէ վիճակը, մեր թղթակցին ասել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Սեպտեմբերի 18-ին Վայոց ձորի մարզում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի մոտ աննշան դրական դինամիկա է նկատվում, թեև վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Ինչպես տեղեկացանք թե՛ Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից, թե՛ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանից, գնդապետին քննիչները դեռ չեն հարցաքննել, քանի որ նա այն առողջական վիճակում չէ, որ ի վիճակի լինի մանրամասներ պատմել դեպքի վերաբերյալ։

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը, հիշեցնենք, ծանր մարմնական վնասվածքներ էր ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Նախաքննության ընթացքում երկու անձ՝ մարզպետի օգնականն ու իր եղբայրը կալանավորվեցին, իսկ Վայոց ձորի մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու համար իրավապահները քննություն են իրականացնում։ Ինքը՝ մարզպետ Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում ներկայացրեց։ Նաիրա Հարությունյանը մեզ ասաց, որ Տրդատ Սարգսյանը չունի կասկածյալի կարգավիճակ։

Ինչ վերաբերում է հարցին, թե էլի ինչ քննչական գործողություններ են առաջիկայում իրականացվելու, Քննչական կոմիտեի խոսնակն ասում է՝ բազմաթիվ, սակայն չի նշում ինչպիսի, դրանք նախատեսված են քննչական պլանով։  Պաշտպանության նախարարությունը՝ նախարար Տոնոյանի մակարդակով նշեց, որ հետամուտ են լինելու, որ բոլոր մեղավորները պատժվեն։ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ նախարարը այցելե՞լ է Զինվորական հոսպիտալում գտնվող գնդապետին։ Նա ասաց, որ բազմաթիվ անձինք են այցելել․ «Չեմ կարող ասել, շատ մարդ է այցելելն»։ Նա նկատեց, որ քննության նկատմամբ որևէ անվստահության հարց ՊՆ-ում չունեն։