Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները՝ վանկարկելով՝ «Միացի՛ր, Նիկոլ հեռացի՛ր»

Գյումրիում բողոքի ակցիան գլխավորում են մտավորականները՝ վանկարկելով՝ «Միացի՛ր, Նիկոլ հեռացի՛ր»

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մի խումբ գյումրեցիներ հավաքվել են, իրազեկման երթ են իրականացնում, հրավիրում են բոլորին միանալու իրենց։ Ինչպես հավաքվածները նշեցին, հիմնական օրախնդիրը Արցախն է, արցախահայությունը, այնտեղ տիրող օրհասական վիճակը։

Ուշագրավ է, որ բողոքի ակցիան գլխավորում են գյումրեցի մտավորականները, դասախոսներն ու մանկավարժները: Նախ Վարդանանց հրապարակում ելույթներ ունեցան, որին հաջորդեց քայլերթը քաղաքի փողոցներով: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Միացի՛ր, Նիկոլ հեռացի՛ր:

Մանրամասն՝ տեսանյութում: