«Հրապարակ». Արդի քաղաքական վիճակում անհնար է Հոկտեմբերի 27-ի անաչառ քննությունը

«Հրապարակ». Արդի քաղաքական վիճակում անհնար է Հոկտեմբերի 27-ի անաչառ քննությունը

Հոկտեմբերի 27-ին ԱԺ բակում հիշատակի արարողությունից հետո զոհերի հարազատներին հրավիրել են «վերեւ»՝ թեյի: Քանի որ Նիկոլ Փաշինյանը մասնակցում էր արարողությանը, մտածել են, թե նա է հրավիրողը։ Կարծել են, թե 20-ամյա տարելիցի առիթով ուղերձ չհղելն ու միջոցառում չկազմակերպելը որոշել են կոմպենսացնել:

Սակայն պարզվել է, որ «թեյին» մասնակցում է միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Վերջինս ասել է` Փաշինյանը գործով տեղ գնաց: «Մտածեցինք` երեւի Եռաբլուր ու Պանթեոն է գնացել։ Բայց շատ էինք ուզում, որ գար, ուզում էինք զրուցել, իմանալ` Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվելո՞ւ է, թե՞ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը: Զոհերի ընտանիքները, բացի Սարգսյաններից, ցանկանում են, որ գործը վերաբացվի։ Արամը գտնում է, որ արդի քաղաքական վիճակում անհնար է անաչառ քննությունը։ «Շատերս ուզում ենք, որ գործը բացվի, սակայն կիսում ենք Արամի կարծիքը»: Իսկ «թեյախմությունից» հետո նրանք տեղեկացել են, որ Եռաբլուր այցելել են միայն Դավիթ Տոնոյանն ու Սասուն Միքայելյանը, իսկ Պանթեոն կառավարությունից ու «Իմ քայլից» ընդհանրապես որեւէ մեկը չի այցելել: