Քաղաքականություն

Հուղարկավորության էի գնացել, դրա համար էլ Հռոմի ստատուտի քվեարկությանը չեմ մասնակցել

Հուղարկավորության էի գնացել, դրա համար էլ Հռոմի ստատուտի քվեարկությանը չեմ մասնակցել

Ես Հռոմի ստատուտի վավերացման քվեարկությանը չեմ մասնակցել, որովհետև հորաքրոջս տղան մահացել էր, գնացել էի հուղարկավորությանը, այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կարեն Համբարձումյանը՝ հավելելով, որ հուղարկավորությունը տեղի է ունեցել Սիսիանում:

Անդրադառնալով Հռոմի ստատուտի վավերացման հետ կապված ինչ կարծիք ունի հարցին` պատգամավորն ասաց. «Եթե ես հուղարկավորությանը չլինեի, կողմ էի քվեարկելու ինչպես խմբակցության մնացած անդամները»,- եզրափակեց նա:

Հիշեցնենք՝ երեկ գրել էինք, որ ՔՊ 71 հոգանոց խմբակցությունից 11-ը չի քվեարկել ստատուտին, ոմանք անգամ եկել-գրանցվել են, բայց այդ պահին դահլիճում չեն եղել

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image