Վաղը կխոսեմ. Հայկ Մարության

Վաղը կխոսեմ. Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այսօր անպատասխան թողեց այն հարցը, թե ինչու է դուրս եկել «Քաղաքացիական պայմանագրից», ինչ գաղափարական խնդիրներ են եղել: 

Նա միայն նշեց. «Վաղը կխոսեմ, վաղը կլինի նիստ, բոլոր հարցերի պատասխանը կստանաք»։

Հիշեցնենք, որ վաղը Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անվստահության նախագիծն է դրվելու քվեարկության` փակ կարգով։ Քաղաքապետին անվստահություն հայտնելու ստորագրահավաք էր նախաձեռնել իշխող խմբակցության ղեկավարությունը. նրանք ունեն անհրաժեշտ ստորագրությունից էլ ավելին։ Իսկ այսօրվա նիստն իմքայլականները տապալեցին` չգալով ավագանու հերթական նիստին։