Չինաստանում մեկ մարդ մահացել է կրծողներից փոխանցվող հանտավիրուսից

Չինաստանում մեկ մարդ մահացել է կրծողներից փոխանցվող հանտավիրուսից

Կենդանական ծագում ունեցող վիրուսը պատճառ է դարձել մեկ մարդու մահվան՝ Չինաստանի Յունան նահանգում։ Վիրուսը քիչ ուսումնասիրված է, վերջինիս դեմ դեռ դեղամիջոց չկա։ Բժիշկները կոչ են անում խուճապի չմատնվել, քանի որ հանտավիրուսը չի կարող հաստատապես դառնալ «կորոնավիրուս 2»։

Իսկ ամեն ինչ սկսվեց նրանից, որ մի տղամարդ, Չինաստանի Յունան նահանգում ավտոբուսով հարեւան նահանգ գնալիս, հանկարծամահ է եղել։ Բժիշկները կարողացել են արագ ախտորոշել, որ մահվան պատճառը կրծողներից փոխանցվող հանտավիրուսն է, որը պահպանվում է մեզի մեջ եւ փոխանցվում օդում։ Սակայն մինչ այժմ դեռեւս դեպքեր հայտնի չեն եղել, որ վիրուսը փոխանցվի մարդուց մարդուն։ Ավտոբուսի բոլոր 32 ուղեւորները տեղափոխվել են հիվանդանոց։