«Կարուլս․․․»

«Կարուլս․․․»
Դերասանուհի Կարինե Բուռնազյանն անչափ սիրելի մարդ էր  իր շրջապատում ։ Ֆեյսբուքյան իր էջում անչափ քնքուշ են դիմում նրան՝ Կարուլս, Կարս, Բուռնազս․․․ Կյանքով լի, կենսուրախ։ Նրան ճանաչողներից պատմում են, որ մինչև կորոնավիրուսի տարածումը նրա ինքնազգացողությունն արդեն իսկ շատ վատ էր: Հաճախ էր դիմում շտապ օգնության։ Հունվարից բժիշկների հսկողության տակ էր։ Դերասանուհու ֆեյսբուքյան  էջում նման  գրառումների հանդիպեցի․  

Nair Manvelyan

Ֆեյսբուքում երբեք չեմ հրապարակել պոստեր կորցրած հարազատների մասին, որովհետև էտ իմ կորուստնա ու իմ վիշտը:
Իմ Կառայի պահով ստիպված եմ անելու ու ասելու, որ մահացության պատճառը եղելա շաքարային դիաբետն ու սիրտ -թոքային անբավարարվածությունը:
ՈՒՐԻՇ ՊԱՏՃԱՌ ՉԿԱ:
Հոգիդ լուսավորվի հարազատս:

Zaruhi Khachatryan

Քանի որ շատերին հետաքրքրում է, թե ինչից է մահացել մեր սիրելի ընկերը, բոլորին սիրելի դերասանուհին, ապա տեղեկացնում եմ, երկարատև հիվանդությունից հետո /շաքարային դիաբետ,սիրտ -թոքային անբավարարվածություն/, սա է մահվան պատճառը․․․ (շարունակությունն այլ թեմայի անդրադարձ է)

Նման գրառումների պատճառը հավանաբար  այն է, որ բժիշկներն ասել են, որ դերասանուհին կորոնավիրուսից է մահացել։ Հետաքրքիր է, եթե դիահերձում չի կատարվել, որտեղի՞ց են նման եզրահանգում արել։ 

Հիշեցնենք, որ 61 տարեկանում կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Կարինե Բուռնազյանը։