Ե՞րբ տեղի կունենա Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը

Ե՞րբ տեղի կունենա Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը

Վաղը` փետրվարի 22-ին Կենտորն և Նորք-Մարաշ դատարանում տեղի կունենա պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը: Պաշտպան Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են դատարան ապացույցներ ներկայացնել, սակայն թե ինչ ապացույցներ, Մելիքյանը չնշեց. «Դատական նիստից հետո առավել մանրամասն կխոսեմ: Կասեմ առավել վերաբերելի բաներ», - նշեց Մելիքյանը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի մայիսի 18-ին ձերբակալվել էր պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու կասկածանքով, ապա երկու ամիս անց` հուլիսի 15-ին դատարանի դահլիճում հանկարծամահ եղել:

Հիշեցնենք նաև, որ պրոդյուսերի մահվան հանգամանքները պարզելու նպատակով նախաձեռնվել է քրեական վարույթ, սակայն ըստ Ռուբեն Մելիքյանի, մահվան հանգամանքների մասով դեպքից 7 ամիս անց  չկա որևէ նորություն: