Հին ընկերները հանդիպել էին

Հին ընկերները հանդիպել էին

Կառավարության հետ հարցուպատասխանն այսօր Ազգային ժողովում անցավ առավել քան հանդարտ ու կառուցողական մթնոլորտում: ԲՀԿ-ն դարձյալ «հերոսաբար» բոյկոտել էր նիստը, իսկ «Լուսավորի» պատգամավորները Նիկոլ Փաշինյանին հարց ուղղելիս արդեն ոչ թե դիմում էին «պարոն վարչապետ»-ով, այլ հիշեցնում էին, որ հարցն ուղղում են վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարին` նրան դիմելով «պարոն Փաշինյան»-ով:

Մեր աչքից չվրիպեց, թե ինչպես իր վաղեմի ընկերոջը` Սուրեն Պապիկյանին մոտեցավ ու գրկախառնվեց նախկին «լուսավորյալ» Հայկ Կոնջորյանը: Նրանք ուսանողական ընկերներ են, և ժամանակին լիուլի օգտվել են Սերժ Սարգսյանի ընկերոջ` Բարսեղ Բեգլարյանի (Ֆլեշի Բարսեղ) ֆինանսավորած «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի միջոցներից, ուսման վարձի փոխհատուցում են ստացել եւ այլն, դրա դիմաց աշխատելով ՀՀԿ-ի օգտին եւ անգամ ընտրական փուլերում: Այսօր երկուսն էլ ՀՀԿ-ի թշնամի ՔՊ կուսակցության նախընտրական ցուցակում են: