Ջանջուղազյանը ստեղից-ընդեղից փող է քերում, մեզ փոխանցում

Ջանջուղազյանը ստեղից-ընդեղից փող է քերում, մեզ փոխանցում

Ինչի կարիք ունի առողջապահական համակարգը, ինչու չեք դիմում այլ պետությունների օգնությանը,- հարցրեցինք առողջապահության մեր աղբյուրին: 

Չեք հավատա, բայց միայն բժիշկների կարիք ունենք, նյութական որևէ պակաս չունենք: Առաջ որ դիմում էինք ֆինանսավորումը ավելացնելու ամիսներով հիմնավորումներ ու բացատրություններ էին պահանջում: Հիմա առավոտը գալիս ենք աշխատանքի, տեսնում՝ համակարգին փող է փոխանցվել: Ջանջուղազյանը (ֆինանսների նախարարը) ստեղից-ընդեղից քերում, մեզ է փոխանցում, մարդը կերպարանափոխվել է, առաջ մի դրամն էլ պայքարով էր տալիս հիմա առանց ուզելու ճարում է:

Իսկ բժիշկների համար ինչո՞ւ չեք դիմում։ Ժամանակին Չինաստանը Իտալային օգնեց, կարծում եմ՝ Վրաստանն էլ կօգնի, եթե դիմեք: 

Դիմել ենք, բայց դեռ արձագանք չունենք, հնարավոր է, պետք էր ավելի բարձր մակարդակով դիմել, սպասում ենք, տեսնենք՝ ինչ կպատասխանեն: