Հասարակություն

2 օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում

2  օրում՝ 3 ջրահեղձված Տավուշի մարզում

Հուլիսի 9-ին, ժամը 11:53-ի սահմաններում Տավուշի մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել, որ գիշերը՝ ժամը 03:30-ի սահմաններում, քաղաքացին դուրս է եկել տնից և չի վերադարձել։ Փրկարարները և ոստիկանության ծառայողները որոնողական աշխատանքների արդյունքում ենթադրյալ դեպքի վայրից մոտ 7 կմ հեռավորության վրա՝ Խաշթառակ գյուղ տանող կամրջի տակ, Աղստև գետում հայտնաբերել են քաղաքացու մարմինը։

Մեր տեղեկություններով՝ Իջևան քաղաքի 80-ամյա բնակիչ Սեյրան Օթարյանը գիշերը տնից է դուրս է եկել և անհայտ հանգմանքներում հայտնվել Աղստև գետում։ Հուլիսի 9-ին Ոսկեպար գյուղում, Ոսկեպար գետում լողանալու ժամանակ գլուխը ժայռին դիպչելու հետևանքով ստացած վնասվածքից մահացել է Կողբ գյուղի 21-ամյա բնակիչ Գառնիկ Ղուլիջանյանը։

Հուլիսի 10-ին, ժամը 14։45-ի սահմաններում ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան համայնքի Գետահովիտ բնակավայրում քաղաքացին ընկել է գետը և չի նկատվում։ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարները որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են 19-ամյա տղայի դին։ Մեր տեղեկություններով՝ մահացածը Իջևան համայնքի Խաշթառակ գյուղի 19-ամյա բնակիչ է, ով իր 2 ընկերների հետ Գետահովիտ է գնացել՝ գյուղի վերին հատվածում, Խաչաղբյուր գետում լողանալու։ Գետահովտի բնակիչներն ասացին, որ սա երբևիցե առաջին դեպքն է, երբ Խաչաղբյուր գետում մարդ է խեղդվում։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image