Աշխարհում ռազմական ծախսերը ռեկորդային մակարդակի են հասել 

Աշխարհում ռազմական ծախսերը ռեկորդային մակարդակի են հասել 

Պատմության մեջ առաջին անգամ աշխարհում ռազմական ծախսերը գերազանցել են 2 տրիլիոն դոլարը։ Այս մասին հայտնում է Forecast International-ը։

Սա նշանակում է, որ ռազմական ծախսերը ավելացել են 10,4 տոկոսով։ Այդ ավելացումը պայմանավորված է Ուկրաինական հակամարտության, Գազայի սեկտորում եւ Կարմիր ծովում տիրող իրավիճակներով։ Մասնագետները չեն բացառել, որ մինչեւ 2030 թվականը ռազմական ծախսերն էլի կավելանան։ Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ հաղորդվել է, որ ԵՄ-ն է մտադիր ավելացնել իր ռազմական ծախսերը։