Էքսկլյուզիվ

«Հրապարակ». Փաշինյանին հայհոյողը դարձավ ռեկտորի ԺՊ

«Հրապարակ». Փաշինյանին հայհոյողը դարձավ ռեկտորի ԺՊ

Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Կապանի մասնաճյուղի ռեկտորի ԺՊ է նշանակվել մանկավարժական գիտությունների դոկտոր Լեռնիկ Պետրոսյանը, ով միշտ քննադատել է, որոշ շրջանակներում՝ նույնիսկ հայհոյել Նիկոլ Փաշինյանին։ Չնայած ՔՊ-ն դեմ էր նրա նշանակմանը, մեր աղբյուրները փաստում են, որ ԱԺ սյունեցի պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը 42 էջանոց նամակ է գրել վարչապետին՝ նշելով, թե ինչու չի կարող Պետրոսյանը նշանակվել, սակայն կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմ պատգամավոր Դավիթ Դանիելյանի ջանքերով Դումանյանը հասցրեց ստորագրել նրա որոշումը, ու երեկ՝ դեկտեմբերի 13-ին, հենց Դանիելյանն էլ Պետրոսյանին ներկայացրել է կոլեկտիվին։

Լավատեղյակները զարմացած են Դավիթ Դանիելյանի այս պահվածքից, քանի որ գիտեն, թե ինչ անձնուրաց սիրով է նա սիրում վարչապետին, մի առիթով անգամ ասել է, թե կկրծի այն մարդու կոկորդը, ով Փաշինյանի հասցեին թթու խոսք կասի։ Իսկ ռեկտորի ԺՊ-ն անցած տարվա հունվարին վերջինիս հրաժարականն էր պահանջում եւ դիֆերամբներ ձոնում ՀՓՇ-ի վարչապետացու Վազգեն Մանուկյանի հասցեին․ «Կասկածից վեր է, որ ներկա բարդագույն ժամանակաշրջանում հենց Վազգեն Մանուկյանի նման փորձառու ղեկավարը կարող է ստանձնել երկրի վարչապետի պաշտոնը եւ անել հնարավոր առավելագույնը՝ ինչ-որ չափով շտկելու այն ծանր հետեւանքները, որ ստեղծվել են մեր պետության եւ ազգի համար՝ նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության հետեւանքով»:

Պետրոսյանը ծնվել է 1959 թ., 63 տարեկան է ու պաշտոնավարման համար քիչ ժամանակ ունի։ Մանավանդ, եթե բուհերի օպտիմալացման արդյունքում միացվեն Գորիսի պետական համալսարանն ու ճարտարագիտականի Կապանի մասնաճյուղը։

Լրահոս

Ամենաընթերցված

Պետական հեղաշրջո՞ւմ

Պետական հեղաշրջո՞ւմ

Օգտվելով այն հանգամանքից, որ Սահմանադրական դատարանում ընթանում են հունիսի 7-ի ընտրությունների արդյու...

×
Gallery Image